Հայրենի գյուղը, պապական տունը
Հայկական ճարտարապետության և մշակութային գլուխգործոցնորը
Վայրեր, որտեղ ժամանակին տեղի են ունեցել կարևոր իրադաձություններ
Պատմական և մերօրյա Հայաստան






“Անի Տուր” տուրիստական գործակալությունը հիմնադրվել է 1996 թ–ին Վոլոդյա Առուշանյանի, ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական (արտաքին հարաբերություններ` Թուրքիա-Վրաստան), կողմից: “Անի Տուրը” առաջինն է, որ նախաձեռնել է ուղևորությունների կազմակերպում դեպի Պատմական ` Արևմտյան Հայաստան: Ուսումնասիրությունների և բանակցությունների շնորհիվ ձեռք է բերվել հնարավորություն, կազմակերպելու ապահով ուղևորություններ դեպի միլիոնավոր հայերի համար մեծ կարևորություն ունեցող քաղաքներ` Անի, Կարս, Բայազետ, Բերկրի, Վան, Մուշ, Բիթլիս, Էրզրում, Բասեն, Արտվին, Արդահան, Ադանա, Այնթապ, Մարաշ, Սիս և այլն:
“Անի Տուրը” ունի տարիներով փորձված շատ գործընկերներ, որոնք գնահատելով կազմակերպության աշխատանքը, անխափան համագործակցում են ընկերության հետ: Հաշվի առնելով “ Անի Տուրի” հիմնական առաջարկի (Արևմտյան Հայաստան և Կիլիկիա) տարածաշրջանային առանձնահատկությունը` պետք է ընդգծել նաև գործակալության հեղինակությունը, որի շնորհիվ վերջինս կարողանում է իրականացնել բարձրակարգ ու լիովին ապահով ուղևորություններ դեպի Պատմական Հայաստան: